Facebook-ի օգտատերերը կարող են հայտնել իրենց ընկերներին ապագա երեխայի մասին «Ժամանակագրության» միջոցով![]() 14 օգոստոսի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել օգտագործողներին «Ժամանակագրության» (Timeline) միջոցով հաղորդել իրենց ընկերներին հատուկ իրադարձության` երեխայի լույս աշխարհ գալու մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդվում է Facebook-ի կորպորատիվ բլոգում: Գործառույթին միանալու համար օգտագործողը պետք է բացի «Իրադարձություններ կյանքից» (Life events) ներդրումը, որը գտնվում է «Ստատուս», «Լուսանկար» և «Վայրեր» կոճակների կողքին նրա պրոֆիլի էջին: Ընտրելով «Ընտանիք և հարաբերություններ» բաժինը` օգտագործողը կարող է ավելացնել «Երեխա եմ սպասում» (Expecting a baby) իրադարձությունը և ավելացնել երեխայի սեռը և ծննդյան ամսաթիվը: Նոր գործառույթը գովազդատուներին նոր հնարավորություններ կընձեռի տարգենտինգի համար, օրինակ, Facebook-ը կարող է առաջարկել մանկական սնունդ արտադրողին ցուցադրել նրա գովազդը միայն այն օգտագործողներին, ովքեր ընտանիքի համալրում են սպասում, հաղորդում է TechCrunch-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |