Էլթոն Ջոնը զրպարտության համար դատի է տվել Times-ին հոդվածների պատճառով, որոնք նրան մեղադրում են հարկերից խուսափելու մեջ![]() 14 օգոստոսի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը զրպարտության համար դատի է տվել Times թերթին հոդվածների պատճառով, որոնք նրան մեղադրում են հարկերից խուսափելու մեջ: Այդ մասին հաղորդում է BBC-ն: «Հարկերից խուսափողների գաղտնիքները» վերնագրով երկու նյութերում Times-ը հայտարարել է, որ անցյալում ոմն Պատրիկ Մակկենա Ingenious Media խորհրդատվական խմբից եղել է երգչի հաշվապահը և իբր խորհուրդ տվել նրան, թե ինչպես խուսափել հարկերից: Երգչի բողոքից հետո պարբերականը ուղղում է հրապարակել այս տարվա հուլիսի 22-ին, որում խոստովանել է, որ Մակկենան երբեք չի եղել Ջոնի հաշվապահը: Երգչի թիմը մտադիր է հասնել վնասի փոխհատուցման նրա «հեղինակությանը և անձնական բարոյական վիճակին վնաս հասցնելու» համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |