Տեղատարափ անձրևը ողողել է վրացական Փոթի նավահանգիստը

Տեղատարափ անձրևը ողողել է վրացական Փոթի նավահանգիստը

PanARMENIAN.Net - Տեղատարափ անձրևը ողողել է վրացական Փոթի նավահանգիստը: Անձրևի արդյունքում ջրով ծածկվել են կենտրոնական փողոցները, խանութները, որոնք գտնվել են նկուղային հարկերում:

Ճանապարհների` ջրով ծածկվելու հետևանքով անհնար է դարձել տրանսպորտի ազատ երթևեկությունը: Ողջ գիշեր քաղաքում աշխատել են փրկարարներ և հրշեջ մեքենաներ, որոնք ջուրը դուրս են մղել շենքերից և առանձնատներից:

Զոհեր և վիրավորներ չկան, սակայն լրջորեն տուժել է ենթակառուցվածքը և վնաս է հասցվել քաղաքացիներին: Այժմ տեղի է ունենում անձրևի հասցրած վնասի հաշվում, հաղորդում է Գրուզիա Online-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---