Լևոն Շիրինյանը Ռուսաստանի հասցեին Թուրքիայի սպառնալիքների մասին. միջուկային տերության հետ կատակներ չեն անում![]() 14 օգոստոսի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - «Միջուկային տերության հետ կատակներ չեն անում»,- հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը` մեկնաբանելով թուրք պատգամավոր Սինան Օհանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը թույլ չեն տա Ռուսաստանին Ղարաբաղում պատերազմի դեպքում օգնել Հայաստանին: Քաղաքագետը նշել է, որ Անդրկովկասը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գոտին է և նա պատրաստ է ուժ կիրառել հանուն դրանց պաշտպանության, ինչպես դա եղավ 2008-ին Վրաստանի հետ պատերազմի ժամանակ: Շիրինյանը հիշեցրել է, որ 91-92թթ. Թուրքիան նույնպես ցանկացել է ավելի ակտիվ միջամտել Անդրկովկասի գործերին, սակայն շուտով հանգստացել է մարշալ Եվգենի Շապոշնիկովի հայտարարությունից հետո այն մասին, որ «թուրքական զորքերի շարժը դեպի Արաքս կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ»: Շիրինյանի խոսքով, Թուրքիայի գլխավոր քաղաքական նպատակը Հայաստանին որպես քաղաքական գործոն վերջնականապես շարքից դուրս բերելն է: Այդ առումով նա նշել է, որ թուրքերը` որպես «ագրեսիվ ազգ», անընդհատ փորձում են դուրս գալ իրենց շրջանակներից, ինչի մասին վկայում է Սինան Օհանի հայտարարությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |