Ժակ Ռոգտե. Դոպինգի խնդիրն ամբողջության չի լուծվի, քանի որ դա սպորտում հանցավորության որոշակի ձև է![]() 14 օգոստոսի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգտեն հայտարարել է, որ սպորտում դոպինգի խնդիրը երբեք վերջնականապես չի լուծվի: Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ միան վեց մարզիկների դոպինգ-նմուշներն են տվել դրական արդյունք: Գնդի հրում մարզաձևում Նադեժդա Օստապչուկն արդեն զրկվել է իր ոսկե մեդալից, իսկ հույն Դիմիտրիս Խոնդրոկուկիսը, թուրքեր Ֆաթիհ Բայդարը և Իբրահիմ Արատը, ալբանացի Հյուսեն Պուլակուն և ռուս Վիկտորիա Բարանովան ընդհանրապես հեռացվել են մրցումներին մասնակցությունից: «Դուք երբեք ամբողջությամբ չեք լուծի դոպինգի խնդիրը: Դոպինգը սպորտում հանցավորության ծանր ձև է: Դուք հասկանում եք, որ հանցավորությունից հասարակությունը չի ազատվի: Խաբեությունն ընկած է մարդկային բնույթի հիմքում»,- ասել է նա: ՄՕԿ նախագահը նաև պատմել է այն մասին, թե ինչ նորամուծություններ կկիրառվեն Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում: Նա խոստովանել է, որ 2016-ի Օլիմպիադայի օլիմպիական ծրագրից կբացառվի մեկ մարզաձև: «Այդ բարդ հարցը կորոշվի ՄՕԿ գլխավոր վեհաժողովում հաջորդ տարվա սեպտեմբերին»,- ասել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |