Օլեգ Մկրտչյան. «Կուբանից» հեռանալու Դան Պետրեսկուի ցանկությունն ինձ համար անսպասելի էր![]() 14 օգոստոսի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Կուբանի» գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանը, մեկնաբանելով թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի հրաժարականը, նշել է, որ մարզչի ցանկությունն իր համար անսպասելի էր: «Երբ գլխավոր մարզիչը հրաժարական է տալիս հաջողության բարձունքին, պետք է հասկանալ, որ դա որոշում է, այլ ոչ թե հանկարծահաս զգացմունք»,- ասել է Մկրտչյանը: Նա նշել է, որ Պետրեսկուն շատ բան է արել «Կուբանի» համար և շնորհակալություն հայտնել նրան: «Մենք շատ քիչ ժամանակ ունենք նրան արժանի փոխարինող գտնելու համար, բայց համոզված եմ, որ մենք կհաղթահարենք այդ դժվարությունը»,- ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |