Հայաստանի Կոմկուսը սեպտեմբերի 9-ին 6 թեկնածու կառաջադրի ՏԻՄ ընտրություններում![]() 14 օգոստոսի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կառաջադրի 6 հոգու թեկնածություն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով, ՀԿԿ-ից թեկնածուների այդքան քիչ թիվը բացատրվում է ընտրություններին մասնակցելու համար խոշոր ֆինանսական միջոցների անհրաժեշտությամբ, որոնք կուսակցությունը չունի: Միաժամանակ Թովմասյանը նշել է, որ եթե երկրում անցկացվեն նորմալ ընտրություններ, ապ կհաղթի ՀԿԿ-ն, հենց նորմալ ընտրությունների բացակայությամբ է պայմանավորված կուսակցության անհաջողությունը մայիսի 6-ի ընտրություններում: «Հակակոմունիստական հիստերիան շարունակվում է»,- ասել է նա և հավելել, որ եվրոպացի դիտորդներն իրենց գնահատականում նշել են, որ մայիսյան ընտրությունները խախտումներով են ընթացել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |