«ՌՈՒՍՏԱՎԻ-2» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ21 հունվարի 2005 - 19:42 AMT PanARMENIAN.Net - «Ռուստավի-2» հեռուստաընկերության լրագրողները հաղորդում են պատրաստում` նվիրված Ջավախքի տարածաշրջանի խնդիրներին: Հեռուստաընկերության լրագրող Նատա Քոբերիձեի կարծիքով, չնայած նրան, որ դժվարություններ կան Վրաստանի բոլոր տարածաշրջաններում, Ջավախքում դրանց գումարվում է նաեւ ազգային գործոնը: Քոբերիձեի համոզմամբ, եթե մարդիկ այստեղ ինքնորոշում են պահանջում, նշանակում է` դրա համար պետք է լինեն որոշ իրական հիմքեր: «Իմ անձնական կարծիքով, ինչ-որ տեղ ախալքալաքցիները նման իրավունք ունեն: Բնական է, որ որպես ինքնասիրություն ունեցող ժողովուրդ նրանք չեն կարող հանդուրժել բռնությունը: Եթե պետությունը չի կարող լուծել նրանց խնդիրները, ապա նրանք պետք է հույսները միայն իրենց վրա դնեն»,- ասում է նա: Հեռուստալրագրողի կարծիքով, իրավիճակը Ջավախքում ավելի ծանր է, քան Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում: Այդ մասին հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |