Կոնվերս Բանկը նոր մասնաճյուղ է բացել «Global Motors» ավտոսրահի տարածքում

Կոնվերս Բանկը  նոր մասնաճյուղ է բացել «Global Motors» ավտոսրահի տարածքում

PanARMENIAN.Net - Հետևելով “Բանկ բոլորի համար” կարգախոսին և ընդլայնելով դրանից բխող գործողությունների ցանկը` Կոնվերս Բանկը նոր` սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ է բացել ‘’Global Motors’’ ավտոսրահի ներսում /հասցեն՝ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Երևան-Սևան մայրուղու աջակողմյան հատված/:

Մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններ են հանդիսանալու հաճախորդների և նրանց հաշիվների վճարահաշվարկային սպասարկումը, առանց հաշվի բացման փոխանցումների իրականացումը, արտարժութային գործառնությունները, ինչպես նաև Բանկի կողմից մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Մասնաճյուղի կողմից ավտոսրահի հաճախորդներին տրամադրվելու է Բանկի ավտովարկավորման պայմանների մասին ընդհանուր տեղեկատվություն:

Տեղակայված լինելով “LADA” ավտոսրահի ներսում, մասնաճյուղը սպասարկելու է նաև “OPEL” և “HYUNDAI” ավտոսրահների հաճախորդներին, հաղորդում է Կոնվերս Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---