Եվրամիությունը մտադիր է հումանիտար օգնություն տրամադրել Իրանին

Եվրամիությունը մտադիր է հումանիտար օգնություն տրամադրել Իրանին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին, որի բնակիչները տուժել են նախորդ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, հաղորդում է «Ռոսբալթը»:

«Եվրոպական հանձնաժողովը վերլուծում է, թե ինչպես կարող է օգնություն տրամադրել Կարմիր Կիսալուսնի իրանական բաժնին, որն աշխատում է աղետի գոտում»,-հաղորդել է ԵՄ ճգնաժամերի դեմ պայքարի և աջակցության հարցերով հգանձնաժողովի ներկայացուցիչ Դևիդ Շարրոկը:

Ըստ նրա, ԵՄ ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակի զարգացմանը երկրաշարժից հետո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---