14 օգոստոսի 2012 - 20:36 AMT
Դամասկոսը համաձայնել է, որպեսզի ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնում Աննանին փոխարինի Լահդար Բրահիմին

Դամասկոսը համաձայնել է ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմիի թեկնածությանը` ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Աննանին իր պաշտոնում փոխարինելու համար: Այս մասին այսօր հայտրարել է տեղեկատվական Սուրիա ալ-Էն գործակալությունը` հղելով հանրապետության ԱԳՆ-ում պատասխանատու աղբյուրի:

Այնուամենայնիվ, Դամասկոսում նախկինի պես չեն ընդունում, որ ՄԱԿ-ի էմմիսարը լիազորված է իրականացնելու Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցչի պարտականությունները, քանի որ կարծում են, որ այս համաարաբական կազմակերպությունը գտնվում է «սաուդա-քաթարական վերահսկողության» ներքո և ծառայում է Սիրիայի դեմ արտաքին ուժերի դավադրությանը: