ԼՈՒՅՍ ԿԸՆԾԱՅՎԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ21 հունվարի 2005 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին ԱՄՆ-ում լոնդոնյան գրահրատարակիչ Թաուրիսը լույս կընծայի Արցախյան պատերազմի հրամանատար, Մոնթե Մելքոնյանի (Ավո) եղբոր` Մարգար Մելքոնյանի «Իմ եղբոր ուղին» վերնագրով գիրքը: Գրքում կներկայացվի Մոնթեի կյանքի ուղին, իբրեւ ամերիկահայ երրորդ սերնդի ներկայացուցչի, հույսեր ներշնչող ուսանող-հնէաբանի, եւ վերջապես, Արցախյան պատերազմի հրամանատարի: «Լոս-Անջելես Թայմս»-ի լրագրողը Մելքոնյանի գիրքն անվանել է ապշեցուցիչ, իսկ ամերիկացի պատմաբան Ք. Ուոլքերն ասել է, որ գիրքը «թելադրված է գործելու ցանկությամբ, սակայն չի հատում զգացմունքայնության կամ շովինիզմի սահմանը»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |