Շառլ Ազնավուրն առաջին անգամ համերգով հանդես կգա Վրաստանում![]() 15 օգոստոսի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրն օգոստոսի 16-ին առաջին անգամ համերգով հանդես կգա Ախալցխայում` Ռաբաթ վերականգնված ամրոցի բացման ընթացքում, «Նովոստի Գրուզիային» հաղորդել է Eastern Promotion ընկերության ղեկավար Կախա Կանդելակին: Eastern Promotion ընկերությունը Շառլ Ազնավուրի համերգի կազմակերպիչն է: «Շառլ Ազնավուրն առաջին անգամ համերգով հանդես կգա մեր երկրում: Համերգը կբացի երիտասարդ վրացի ջազային երգիչ Բեկա Գոչիաշվիլին տեղի ժամանակով 20:00-ին: Նրա ելույթը կտևի 45 րոպե, որից հետո կսկսվի Ազնավուրի համերգը»,- նշել է Կանդելակին: Շանսոնյեն Վրաստան կժամանի 22 հոգուց կազմված երաժշտական խմբով և պայմանագրի համաձայն ելույթ կունենա մեկուկես ժամվա ընթացքում Շառլ Ազնավուրի հայրը ծնունդով Ախալցխայից է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |