«Ավատար» ֆիլմի գլխավոր դերասանուհին կմարմնավորի ջազ երգչուհի Նինա Սիմոնին

«Ավատար» ֆիլմի գլխավոր դերասանուհին կմարմնավորի ջազ երգչուհի Նինա Սիմոնին

PanARMENIAN.Net - «Ավատար» ֆիլմի գլխավոր դերասանուհին հանդես կգա ջազ երգչուհի Նինա Սիմոնի դերում: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, Զոի Սալդանան կմարմնավորի երգչուհուն Սինտիա Մորտի «Նինա» կենսագրական ֆիլմում: Նինա Սիմոնի մենեջերի` Քլիֆթոն Հենդերսոնի դերում հանդես կգա Դևիդ Օյելոուոն, որը հայտնի է «Սպասուհին» և «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմերից:

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա հոկտեմբերին Լոս Անջելեսում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---