«Ժողովուրդ». Լոռու մարզպետի «տղայական արարքը».նա նախկինում դատապարտված է եղել խուլիգանության համար

«Ժողովուրդ». Լոռու մարզպետի «տղայական արարքը».նա նախկինում դատապարտված է եղել խուլիգանության համար

PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ Լոռու մարզպետ ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը ժամանակին դատապարտված է եղել խուլիգանության համար: «Ժողովուրդի» ձեռքի տակ է հայտնվել Նալբանդյանի դեմ կայացված դատավճիռը, համաձայն որի` նա ենթարկվել է 100 հազար դրամ տուգանքի: Արարքից հետո Նալբանդյանը 2000թ. դեկտեմբերի 27-ին ձերբակալվել է, սակայն առողջության վատթարացման հետևանքով փոխվել է կալանքի միջոցը: Հետագայում առողջական վիճակը հիմք է դարձել, որ նրան ոչ թե ազատազրկման դատապարտեն, այլ տուգանքի: «Եթե կատարված պատմությանը մոտենանք «տղայական տեսանկյունից», ապա Նալբանդյանի արարքը կարելի է ճիշտ համարել: Բայց փաստն այն է, որ դատարանի վճռի համաձայն` նա օրենք է խախտել»,- գրում է թերթը: Իսկ Նալբանդյանը թերթի հետ զրույցում ասել է.«Ես չգիտեմ, թե ինչ լուրեր են պտտվում, բայց ես հիմա զբաղված եմ»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---