«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանն իր գործից տեղեկություն չունի![]() 17 օգոստոսի 2012 - 10:17 AMT PanARMENIAN.Net - «Ազգային անվտանգության ծառայությունը արդեն մեկ ամիս է ոչինչ չի ասում նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործի մասին: «Շուրջ մեկ ամիս է, որևէ մեկի սույն գործի շրջանակներում ԱԱԾ-ն հարցաքննության չի հրավիրել եւ ընդհանրապես որեւէ գործողություն գործի շրջանակներում, կարծես, չի կատարել»,-գրում է «Հայկական ժամանակը», որի թղթակիցը երեկ Վարդան Օսկանյանին հարցրել է, թե ինչ փուլում է նրա գործը: Օսկանյանը պատասխանել է. -Որ իմանաք, ինձ էլ ասեք: -Տեղյակ չե՞ք, փաստորեն: -Չէ, գիտեք, նորություն չունեմ հիմա, երեւի բոլորը արձակուրդ են, սեպտեմբերին կիմանանք: -Ինչո՞ւ սեպտեմբերին: -Դե, երեւի արձակուրդից գանք, մի բան կլինի, էլի: -Իսկ ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամառային այս շրջանում, երբ, ըստ էության, քաղաքական մեռած սեզոն է, ձեր գործն էլ են այս վիճակում պահում: Միգուցե փորձելու են սեպտեմբերից նորից շոու՞ սարքել: -Տեսնենք, իրոք, չեմ ուզենա ոչ մի բան մեկնաբանել, կտեսնենք: -Իսկ վերջին անգամ ե՞րբ են ձեզ կանչել հարցաքննության: -Եկեք մոռանանք, սեպտեմբերին կխոսենք,երբ ինչ-որ մի բան անեն»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |