Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը հանդես կգան Համաշխարհային ինտելեկտուալ խաղերում![]() 17 օգոստոսի 2012 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Այս տարի Համաշախրահյին ինտելեկտուալ խաղերը տեղի կունենան դեկտեմբերի 12-20, Պեկինում: Կանայք և տղամարդիկ կպայքարեն արագ, բլից և կույր ձևերում: Տղամարդկանցից Հայաստանը կներկայացնի համաշխարհային վարկանիշի երկրորդ համար Լևոն Արոնյանը, կանանցից` Էլինա Դանիելյանը: Արոնյանի մրցակիցներն են լինելու 15 շախմատիստներ, որոնց թվում` Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վեսելին Տոպալովը, Գատա Կամսկին, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին և Ալեքսանդր Մորոզևիչը: Դանիելյանը ևս կհանդիպի 15 շախմատիստուհիների հետ, այդ թվում` Հոու Իֆանի, Աննա Մուզիչուկի, Համպի Կոներուի, Եկատերինա Լանգոյի, Պիա Կրամլինգի և Ալեքսանդրա Կոստենյուկի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |