ԱՄՆ-ում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը պետք է համակարգի և ղեկավարի ԱՄՆ-ում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ: Հանձնախմբի ստեղծմանը նախորդել էին համայնքային խորհրդակցություններ` ԱՄՆ արևմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների հետ: Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակար•ող ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը և սատարելու է նրանց նախաձեռնությունները: Հանձնախումբը նաև սերտորեն համագործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի և Սփյուռքի համանման կառույցների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |