ՀՀ ՊՆ-ն չի բացառում Հայաստանում զինվորական ծառայության զորակոչի ողջ համակարգի արմատական փոփոխությունը![]() 17 օգոստոսի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում Հայաստանում զինվորական ծառայության զորակոչի ողջ համակարգի արմատական փոփոխությունը: «Ժամանակը ցույց կտա, թե դրա տակ ինչ է ենթադրվում: Մենք բոլորս գիտենք, որ զորակոչի ներկա համակարգը ժառանգված է խորհրդային ժամանակներից, և այդ մեխանիզմնը երբեմն չի արդարացնում իրեն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Նրա խոսքով, հիմա տեղի է ունենում այս տարվա զորակոչի գործընթացի վերլուծություն և բացառված չէ, որ շատ լուրջ պաշտոնյաներ կարող են կորցնել իրենց պաշտոնները ստուգման արդյունքում` հիշեցնելով հանրապետության գլխավոր ռազմական կոմիսար Սերգեյ Չալյանի հրաժարականը: «Չեմ կարող շատ մանրամասներ ներկայացնել, քանի որ գործընթացը տեղի է ունենում: Մենք ամեն տարի, ավարտելով զորակոչը և մինչև հաջորդ զորակոչը վերլուծում ենք ողջ գործընթացը, երբեմն հանվում են հազարավոր գործեր և կրկին ուսումնասիրվում, որի ընթացքում բացահայտվում են բազմաթիվ խախտումներ, մարդիկ ազատվում են պաշտոններից, իրականացվում են փոփոխություններ»,- նշել է Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ զորակոչի մեխանիզմները տարեց տարի խստանում են, նշելով. «ողջ ժողովուրդն ասում էր, որ այս տարվա զորակոչի հատկապես առաջին փուլը խիստ էր և արդար: Բայց ինչպես գիտեք, ծնողները գտնում են օրենքը շրջանցելու հնարամիտ մեթոդներ»: Հովհաննիսյանը հերքել է այն լուրերը, որ Չալյանի հրաժարականը կապված է եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ նրա անձնական հարաբերությունների հետ: Նա նշել է, որ այն պայմանավորված է եղել զորակոչի ընթացքում բացահայտված խախտումների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |