Ռուբեն Գրիգորյան.Սոցփաթեթների ներդրումը խթանեց նաև ներքին տուրիզմի զարգացմանը![]() 17 օգոստոսի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական փաթեթների ներդրումը նպաստել է Հայաստանում հանգստյան գոտիների ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ռումէա գայթակղիչ ճամփորդությունների ակումբ»-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: «Հանգստի մասով սոցփաթեթների ներդրումը կառավարության կողմից շատ գրագետ քայլ էր` Հայաստանում ներքին տուրիզմը զարգացնելու համար»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով , որ սոցփաթեթների ներդրմամբ ավելացել է հանգստացողների թիվը, ինչն էլ ստիպում է, որ ոլորտն սպասարկողներն ավելի զգոն լինեն: Գրիգորյանը նշեց նաև, որ սոցիալական փաթեթներով հատկացվող գումարը կարող է բավարարել հանգիստը կազմակերպելուն, եթե այդ գումարը օպտիմալ օգտագործվի, ռացիոնալ ընտրվեն հանգստի ժանակահատվածն ու տեղը : Ըստ բանախոսի՝ քաղաքացիները սոցփաթեթներից հանգստին հատկացնում են 60-ից 65 հազար դրամ: Հավելենք, որ սոցփաթեթի ընդհանուր արժեքը 132 հազար դրամ է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |