Արծրուն Հովհաննիսյան. Հայկական բանակի մարտունակության լավագույն ցուցանիշը հակառակորդի զսպվածությունն է![]() 17 օգոստոսի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Զինված ուժերի մարտունակության լավագույն ցուցանիշը հակառակորդի զսպվածության ցուցանիշն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերում ռազմական պատրաստվածության մակարդակն այնքան բարձր է, որ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի բարձրացնի այն: «Ամենայն համոզվածությամբ կարող եմ հայտարարել, որ բանակն ընդունակ է լուծել իր առջև դրված խնդիրները»,- իր հերթին հավելել է գնդապետ Արմենակ Վարդանյանը: Հովհաննիսյանը մասնավորապես նշել է կանոնավոր կերպով տարբեր զորավարժությունների և զորախաղերի անցկացումը, զորամասերի հագեցումն էլեկտրոնային տրենաժորներով: «Տարեց տարի զորավարժություններն ավելի բարդ ու խոշոր են դառնում»,- նշել է նա: ՊՆ մամլո քարտուղարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվորեն համագործակցում է կրթության նախարարության հետ և զորակոչիկների սկզբնական ռազմական պատրաստվածության համար դպրոցներին տրամադրում է էլեկտրոնային տրենաժորներ և զենք: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |