Հայաստանում բժշկական ապահովագրությունից օգտվում է բնակչության 5-10 տոկոսը

Հայաստանում  բժշկական ապահովագրությունից  օգտվում է բնակչության 5-10 տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանում բժշկական ապահովագրությունից օգտվելու մշակույթը նոր է ձևավորում և դրանից օգտվողների քանակը դեռևս կազմում է բնակչության ընդամենը 5-10 տոկոսը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության անձնական պահանջների կարգավորման վարչության պետ` Արմեն Շահինյանը` նշելով, որ այդ տոկոսի մեջ էլ ներառված չեն բնակչության բոլոր խավերը, ապահովագրությունից օգտվող քաղաքացիների հիմնական մասը պիլոտային ծրագրով դիմողներն են:

Խոսելով պարտադիր բժշկական ապահովագրության մասին` Արմեն Շահինյանը նշեց, որ ծրագիրը դրական արդյունք է տվել և շատերը, ունենալով բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք երկար ժամանակ չէին լուծվել սոցիալական փաթեթի շնորհիվ ինչ-որ չափով լուծում են հիմա:

Ըստ Շահինյանի` մեր երկիրը պետք է ամբողջությամբ ներդնի պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---