FEMEN ակտիվիստները, ի նշան Pussy Riot աջակցության, սղոցով կտրել են ստալինյան ռեպրեսիաների զոհերի հիշատակին նվիրված խաչը![]() 17 օգոստոսի 2012 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Pussy Riot մասնակիցների դատավճռի կայացումից մի քանի ժամ առաջ, ամբողջ աշխարհով մեկյ տարածվեց «փուսի-հանրահավաքների» ալիք, սակայն ակցիաների մեծամասնությունը կարելի է բնորոշել որպես վանդալիզմ: Օրինակ, Կիևում FEMEN ակտիվիստները, ի նշան Pussy Riot աջակցության, սղոցով կտրել են ստալինյան ռեպրեսիաների զոհերի հիշատակին նվիրված խաչը, հաղորդում է «Վզգլայդը»: Այդ խաչը տեղադրվել էր ի հիշատակ ստալինյան ռեպրեսիաների զոհերի Հոկտեմբերյան պալատի մոտ գտնվող բլրի վրա, որտեղ 2-րդ համաշխարահայինի ժամանակ տեղի են ունեցել գնդակահարությունները: Այսօր դատարանը կհայտարարի Pussy Riot-ի գործով դատավճիռը, ըստ որի ակտիվիստուհիներին «խուլիգանություն» հոդվածով սպառնում է 7 տարի ազատազրկում: Նրանց պաշտապնները պնդում են նրանց լիովին արդարացմանը և խոստանում բողոքարկել ցանկացած մեղադրական դատավճիռ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |