Ռիո Ֆերդինանդը տուգանվել է 70 հազար դոլարով Էշլի Քոուլի հասցեին ռասիստական արտահայտությունների համար

Ռիո Ֆերդինանդը տուգանվել է 70 հազար դոլարով Էշլի Քոուլի հասցեին ռասիստական արտահայտությունների համար

PanARMENIAN.Net - Անգլիական ֆուտբոլային «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խաղացող Ռիո Ֆերդինանդը տուգանվել է 70 հազար դոլարով Twitter-ում «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլի հասցեին ռասիստական արտահայտությունների համար:

Բրիտանական ֆուտբոլային ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը Ֆերդինանդի պահվածքը ոչ պատշաճ է համարել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն իր թվիթեր-աքաունթում տեղադրել է մեկնաբանություն` Քոուլին անվանելով «պաղպաղակ շոկոլադի մեջ»: Այդ տերմինն օգտագործվում է դրսից «սև», ներսից «սպիտակ» նշանակությամբ:

«Չելսիի» վետերանն այդ հայտարարությանը պատասխանել է. «Ես քեզ լսեցի, բարեկամս: Շոկոլադի մեջ պաղպաղակը դա դասական է»:

Հանձնաժողովը համարել է, որ Ֆերդինանդի մեկնաբանությունը վնաս է հասցնում ֆուտբոլի` որպես խաղի հեղինակությանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---