Սիրիական իշխանությունները հերքում են փոխնախագահ Ֆարուկ Շարայի փախուստի մասին տեղեկատվությունը![]() 19 օգոստոսի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական SANA գործակալության հաղորդմամբ, փոխնախագահ Ֆարուկ Շարան փախուստ չի գործել Հորդանան, ինչի մասին ավելի վաղ հաղորդել էին ընդդիմության ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, սիրիական իշխանությունները հայտարարում են, որ քաղաքական գործիչը շարունակում է մասնակցել երկրի կառավարմանը: Օգոստոսի 18-ին ընդդիմությունը չի կարողացել հավաստի տեղեկություններ տրամադրել այն մասին, որ Բաշար Ասադի մերձավորն իսկապես փախուստի է դիմել: Նախօրեին, ըստ պաշտոնական տվյալների, Շարան ողջունել է Սիրիայում ՄԱԿ-ի նոր ներկայացուցիչ Լահդար Բրահիմիին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |