ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՄԵՐ Է ՎԱՌԵԼ ՔԱՐՎԱՃԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ 1 փետրվարի 2005 - 21:23 AMT PanARMENIAN.Net - «Ազգ» թերթը տեղեկացնում է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու տարածքներում փաստահավաք հատուկ առաքելության երեկվա այցի մանրամասները: Ինչպես տեղեկացնում է թերթը, առաքելության անդամները վերադարձին այցելել են Քարվաճարում (Քելբաջարում, որը անվտանգության գոտու տարածքներից մեկն է) գտնվող միջնադարի հայկական մշակույթի հուշարձաններից մեկը` Դադիվանքը, որտեղ մոմեր են վառել: Դադիվանքը, որտեղ ըստ ավանդության` պահպանվել են սուրբ Թադեոս առաքյալի մասունքները, անվտանգության գոտու տարածքում գտնվող քրիտոնեական մշակույթի հուշարձաններից մեկն է, որոնք վկայում են մի ժամանակ այստեղ ծաղկում ապրած հայ քաղաքակրթության մասին, որը անկում է ապրել այդ հողերը անասնապահ մահմեդական ցեղերի բնակեցումից հետո: Թերթի թղթակցի տպավորություններով` առաքելության աշխատանքներին ներկա գտնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձնահատուկ խանդավառություն չեն դրսեւորել առաքելության հիմնական նպատակի առնչությամբ` գտնելով, որ հակամարտության կարգավորմանն ուղղված այդ քայլերը հազիվ թե արդյունավետ լինեն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |