«Մոբիդրամը» միացել է CONTACT համակարգին![]() 20 օգոստոսի 2012 - 12:31 AMT PanARMENIAN.Net - CONTACT վճարային համակարգը հայտարարում է Հայաստանում նոր գործընկերոջ` «Մոբիդրոմ» ՓԲԸ-ի միանալու մասին: CONTACT դրամական փոխանցումներն ուղարկելը և ստանալը հնարավոր է դարձել այդ ֆինանսական հաստատության բաժանմունքներում, որոնք գտնվում են Երևանում, հաղորդում է «ՌՈՒՍՍԼԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: «Մոբիդրամի» հաճախորդներին հասանելի են CONTACT համակարգով ինչպես արտասահմանյան դրամական փոխանցումներ աշխարհի 100 երկրներում, այնպես էլ Հայաստանում: Դրամական միջոցների փոխանցումները կարելի է իրականացնել ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Ռուսաստան և մերձավոր արտասահմանի երկրներ CONTACT համակարգով դրամական միջոցների փոխանցման ծառայությունների սակագները հաստատված են 0.65-1.3 տոկոսի սահմաններում` կախված գումարից: Միաժամանակ, փոխանցման առավելագույն գումարը կազմում է 350 հազար ռուբլի կամ 10 հազար դոլար: «Մոբիդրոմի» հետ գործընկերային հարաբերությունների հաստատումն ընդլայնում է Երևանում CONTACT համակարգի ներկայությունը, որտեղ ներկա պահին սպասարկման կետի թիվը հասնում է 251-ի, իսկ ողջ երկրում` 1200: Այժմ Հայաստանում ավելի շատ հաճախորդներ կարող են գնահատել CONTACT համակարգի ճկուն սակագները, սպասարկման բարձր որակը և լրացուցիչ ծառայությունների հավաքածուն»,- նշել է «ՌՈՒՍՍԼԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի փոխնախագահ Սվետլանա Ֆրոլովան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |