Վահրամ Տեր-Մաթևոսյան. Նախագահական հանրապետության անցում կատարելուց Թուրքիան ավելի ժողովրդավարական չի դառնա![]() 20 օգոստոսի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը մեկնաբանել է Թուրքիայում իշխող «Արդարության զարգացման կուսակցության» առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերը: «Նախագահական հանրապետության անցում կատարելուց Թուրքիան ավելի ժողովրդավարական չի դառնա»,- նշել է նա: Փորձագետի խոսքով, Թուրքիայում մեծ մտավախություններ կան, որ Էրդողանը սահմանադրական բարեփոխումների հաջող ելքի դեպքում կփորձի ստեղծել նախագահական մոդել ռուսականի նմանությամբ, որում ողջ իշխանությունը կկենտրոնանա նրա և նրա գլխավորած կուսակցության շուրջը: Տեր-Մաթևոսյանը նշել է, որ Էրդողանի պլաններին կարող են խանգարել նաև անհաջողություններն իր ղեկավարած կուսակցության ընտրություններում: Նա նշել է նաև իշխող կուսակցության համագումարի կարևորությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին և որտեղ կքննարկվի կուսակցության կանոնադրությունը, որն արգելում է գործող պատգամավորներին և նախարարներին ընտրվել երրորդ անգամ: Նա հաղորդել է, որ Էրդողանը կողմ է այդ կետի պահպանմանը, սակայն դրան դեմ են ավելի քան 70 պատգամավորներ և նախարարներ, որնց շարքում ԱԶԿ այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են Ալի Բաբաջանը և Էղեմեն Բաղիշը: Նրա խոսքով, ԱԶԿ-ում առկա հակամարտության լուծման ուղիներից մեկը կարող է դառնալ այդ անձանց առաջադրումը նահանգապետերի և խոշոր քաղաքների քաղաքապետերի պաշտոններում: Նա մասնավորապես նշել է, որ Բաբաջանը կարող է առաջադրվել Անկարայի քաղաքապետի պաշտոնում, Բաղիշը` Ստամբուլի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |