Նոյեմբերին կկայանա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը![]() 20 օգոստոսի 2012 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամները Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո մի քանի շաբաթ կհանգստանան, ապա կվերադառնան մարզումներին: Ինչպես նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, իրենք արդեն սեպտեմբերից կսկսեն նախապատրաստվել արդեն նոր քառամյա ցիկլին: “Նոյեմբերին կկայանա Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից հետո հավաքականը կկազմավորվի և կմեկնի Ծաղկաձոր: Այնտեղ մենք կունենանք ընդհանուր և ֆիզիկական պատրաստվածության մարզումներ”,- նշեց Ջուլֆալակյանը: Հոկտեմբերին կկայանա Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Ըստ մարզչի, սա հնարավորություն կտա երիտասարդ ըմբիշներին ավելի փորձ ձեռք բերել: Նշենք, որ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբիշներից արծաթե մեդալ էր նվաճել Արսեն Ջուլֆալակյանը, իսկ Արթուր Ալեքսանյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |