Սիգի ինքնավերականգնումը Սևանա լճում այլևս հնարավոր չէ![]() 20 օգոստոսի 2012 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճում սիգ ձկանետսակը ինէքնավերականգնման այլևս ենթակա չէ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կնեդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ նշելով, որ Սևանում վերջին 4-5 տարին ձկների վերացման տեսանկյունից ամենաանբարենպաստ են եղել: «Եթե մի քանի տարի առաջ ասում էին, որ հնարավոր է որոշակի վերահսկողություն իրականացնել և վերականգնել պաշարները, ապա այսօր արդեն սիգի ինքնավերականգնումն անհնար է»,- ասաց նա: Գաբրիելյանը նշեց նաև, որ առաջարկվել է որպիսզի լրացուցիչ ձկնկիթ բերվի Ռուսաստանից, գոնե ձկնատեսակի պոպույացիան վերականգնելու համար, սակայն առաջարկը դեռևս արձագանք չի ունեցել: Սիգի վերացման հիմնական պատճառները, ըստ նրա, գերորսն ու որսագողությունն են. «Որսագողության դեմ ոչ մի մարմին միջոցներ չի ձեռնարկում», -ասաց նա: Իսկ թե ինչու իրավասու մարմինները ոչինչ չեն անում, Գաբրիալյանը չցանկացավ մանրամասնել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |