Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկնակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Իրանին![]() 20 օգոստոսի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, որը լավագույնս ծանոթ է երկրաշարժի հետևանքների հետ, վերջին 15 տարվա մեջ արդեն չորրորդ անգամ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Իրանին, որի բնակչությունը տուժել է ավերիչ երկրաշարժից: Այդ մասին օգոստոսի 20-ին Երևանում կառավարության մամլո կենտրոնում հաղորդել է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը: «Մարդասիրական օգնության ցուցաբերումը երկրի կառավարության և մասնավորապես վարչապետի ուշադրության կենտրոնում է»,- ասել է նա և հավելել, որ հայ փրկարարները ցանկացած պահի պատրաստ են օգնել իրենց իրանցի գործընկերներին: Իրանին ցուցաբերած հումանիտար օգնության ընդհանուր գումարը կազմել է 57 մլն դրամ, որով ԱԻՆ-ը ձեռք է բերել առաջին անհրաժեշտության ապրանքներ` ջուր, պահածոներ, վրաններ և այլն: «Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկնակի հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին»,- հայտարարել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |