ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ 3 փետրվարի 2005 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի կառավարությանը վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշվում է.«Հայաստանի կառավարությունը խորապես ցավակցում է վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան կապակցությամբ: Ուժերի ծաղկման շրջանում կյանքից հեռացավ ականավոր մարդ, տաղանդավոր քաղաքական եւ հասարակական գործիչ, որը շատ բան է արել անկախ եւ ժողովրդավարական Վրաստանի կայացման համար, զգալի ներդրում ունի մեր երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման գործում: Կատարվածը անդառնալի կորուստ է բոլորիս համար: Այս ծանր պահին, խորապես կիսելով ձեր հետ վիշտը, խնդրում եմ իմ ցավակցությունը հայտնել հանգուցյալի հարազատներին եւ մերձավորներին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |