«Foreign policy». Հայաստանի ներդրումը Աֆղանստանում անվտանգության պահպանման գործում կարևոր է![]() 21 օգոստոսի 2012 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան բանակի գեներալ Մարկ Հերթլինգը, որը վերջերս էր այցելել հարավկովկասյան պետություններ, «Foreign policy » հանդեսում անդրադառնալով Աֆղանստանում անվտանգության պահպանման հիմնախնդրին, կարևորել է Հայաստանի ներդրումը Աֆղանստանում անվտանգության պահպանման գործում: « Հայաստանը վերջերս ցանկություն հայտնեց զորք ուղարկել Կոսովո` մասնակցելու խաղաղարար առաքելությանը ԱՄՆ հրամանատարության ներքո: Ավելի վաղ Հունաստանի ուժերի հետ Կոսովոյում գործընկերությունն ավարտվել էր՝ Հունաստանի տնտեսական ճգնաժամի հետեւանքով», -նշում է նա: Ամերիկացի գեներալը դրական է գնահատում այն փաստը, որ Հայաստանը խաղաղարարներ ունի Աֆղանստանում, համապաասխանաբար , գերմանական եւ թուրքական հրամանատարության ներքո: Ամերիկացի գեներալը լավատես է կովկասյան պետությունների հետ Վաշինգտոնի համագործակցության հեռանկարների առումով: «Միացյալ Նահանգների մնայուն աջակցությամբ Կովկասը կմնա կայուն, հուսալի, գործընկերներով աղբյուր, որոնք տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապագայի հիմքն են»,- գրում է գեներալ Մարկ Հերթլինգը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |