Շինարարությունը Դիլիջանում չի վտանգում կանաչ տարածքները, վստահեցնում է քաղաքապետը![]() 21 օգոստոսի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանում ձեռնարկված շինարարությունը չի վտանգում կանաչ տարածքները: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում վստահեցրեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ծավալված շինարարական աշխատանքները նպատակաուղղված են բարեկարգելու քաղաքն ու խթանելու զբոսաշրջությունը: «Աշխատանքները ոչ մի դեպքում չեն վնասում քաղաքի Ազգային պարկի մասը կազմող անտառներին ու կանաչապատ տարածքներին: Ընդ որում, շինարարական աշխատանքների շրջանակում ասֆալտապատվել է շուրջ 40կմ երկարությամբ ճանապարհ: 2013-ին Դիլիջանում ծրագրվում է բացել գրադարան, որը կունենա օտար լեզուների, համակարգչային և այլ դասընթացներ: Այդ հարցում գրադարանը կհամագործակցի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ: 2013-ին ծրագրվում է ավարտել նաև ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղի կառուցումը»,- հաղորդեց նա: Արմեն Սանթրոսյանը կարևորեց, որ ձեռնարկված աշխատանքների շնորհիվ նաև Դիլիջանում մեծ քանակությամբ աշխատատեղեր են բացվել և բացվում, ինչի արդյունքում վերջին երեք տարիների ընթացքում քաղաքից հեռացողների թիվը նկատելիորեն նվազել է: Քաղաքապետը շեշտեց, որ շինարարական աշխատանքների իրականացման գործում զգալի ներդրումներ է կատարում մասնավոր հատվածը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |