ԱՄՆ բանակի ղեկավարությունը մշակել է մի շարք ռազմական սցենարներ «անվտանգ» Կովկասի համար![]() 21 օգոստոսի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Մարկ Հերտլիգը «Foreign Policy» ամսագրում հրապարակել է հոդված, որում նշել է, որ Կովկասի տարածաշրջանը նախկինի նման թեժ կետ է անվտանգության տեսանկյունից: Իր զեկույցում Մարկ Հերտլիգը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում` ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, իսկ երկու երկրների ռազմական ղեկավարության ներկայացուցիչները խոսում են հակամարտության լուծման այլ ուղիների մասին: Նա նաև ընդգծում է, որ տարածաշրջանում իրավիճակը բարդացրել է Վրաստանի և Ռուսաստանի միջև օգոստոսյան պատերազմը: Բացի դրանից, Հերտլիգը նշում է, որ բարդ իրավիճակ է ստեղծվում նաև տարածաշրջանի երկրների հետ Թուրքիայի և Իրանի հարաբերություններում: Նրա խոսքով, չլուծված է մնում հայ-թուրքական սահմանի հարցը, որը դարձել է քաղաքական գործոն: Նա հաղորդում է, որ տարածաշրջանն անվտանգ չէ, ուստի ԱՄՆ բանակի ղեկավարությունը մի շարք ռազմական սցենարներ է մշակել Կովկասի համար, որոնք ուսումնասիրվում են GAAT (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա) դասընթացներում: Հերտլիգը նաև նշել է, որ GAAT մեջ մտնող երկրներն անցնում են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղի` մասնակցելով համատեղ գործողությունների «թեժ կետրում», մասնավորապես, Աֆղանստանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |