ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ 3 փետրվարի 2005 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում կառավարող խորհրդարանական կոալիցիայի անունից տարածվել է հայտարարություն, որտեղ «Արդարություն» եւ «Ազգային մաբանություն» ընդդիմադիր խմբակցություններին կոչ է արվում համատեղ աշխատել սահմանադրական բարեփոխությունների նախագծի վրա: Հայտարարությունում ողջունվում է սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ աշխատանքին մասնակցելու ընդդիմադրության ցանկությունը եւ ասվում է, որ այդ խմբակցությունների անդամների կողմից արված առաջարկություններն արժանի են ուշադրության: Հայտարարության վերջում ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արվում մասնակցել սահմանադրական բարեփոխությունների հարցով խորհրդարանական քննարկումներին: Հայտարարությունը ստորագրել են կառավարող կոլիցիայում ընդգրկված երեք կուսակցություն` Հանրապետական,Դաշնակցություն,«Օրինաց Երկիր»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |