Ջուլիան Ասանժի կողմնակից հաքերները հարձակվել են Մեծ Բրիտանիայի պետական գերատեսչությունների կայքերի վրա

Ջուլիան Ասանժի կողմնակից հաքերները հարձակվել են Մեծ Բրիտանիայի պետական գերատեսչությունների կայքերի վրա

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմնակից հաքերները DdoS-հարձակումներ են գործել Մեծ Բրիտանիայի կառավարական կայքերի վրա: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:Տեղեկատվության համաձայն, հաքերները գտվել են տարբեր երկրներում, ներառյալ Բրազիլիա, Մեծ Բրիտանիան, Ինդոնեզիա, ԱՄՆ և Չիլի:

«Թիրախների» շարքում են եղել արդարադատության, ներքին գործերի, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարարությունների, թագավորության կառավարության ղեկավարի գրասենյակի կայքերը:

Ասանժի կողմնակից հաքերներն արդեն խոստացել են շարունակել ակտիվ գործողությունները Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի ցանցային ռեսուրսների նկատմամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---