Լրագրողները խնդրում են Չինաստանի ղեկավարությանը պաշտպանել իրենց ուժային կառույցների հարձակումներից![]() 21 օգոստոսի 2012 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում արտասահմանյան ԶԼՄ-ների ասոցիացիան դիմել է երկրի իշխանություններին, խնդրելով պաշտպանել լրագրողներին ագրեսիայից և հարձակումներից: Որպես նման վերաբերմունքի օրինակ նրանք բերում են ոստիկանության կողմից Նանտուն քաղաքում ճապոնացի թղթակցին ծեծելու դեպքը, որտեղ նա ցույց է լուսաբանել: Ուղերձում նաև նշվում է Հեֆեյ քաղաքում Հոնկոնգից լրագրողների վրա քաղաքացիական հագուստներով ոստիկանների հարձակման մասին: Պաշտոնական Պեկինը հայտարարում է, որ արտասահմանյան լրագրողները կարող են ազատ աշխատել իրենց երկրի տարածքում, բացառությամբ Տիբեթի, որտեղ սահմանափակումներ են գործում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |