Օռլանդո Դել Վալյե. Եթե ես ցանկանում եմ ավելի լավը դառնալ, ապա պետք է մենամարտեմ լավագույնների հետ, ինչպիսին Դարչինյանն է![]() 21 օգոստոսի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Մաշանտուկետում (Քոնեքտիկուտ նահանգ) կկայանա մենամարտ Վախթանգ Դարչինյանի (Հայաստան) և Օռլանդո Դել Վալյեի (Պուերտո Ռիկո) միջև: «Շատ երկրպագուներ հարցրել են ինձ, թե ինչու եմ ես գնացել այդ մարտին` իմ ռեզյումեում ունենալով ընդամենը 16 մենամարտ: Ահա իմ պատասխանը. բռնցքամարտի աշխարհին ոչինչ պետք չէ բացի հրավառություններից և մեծ մենամարտերից: Եթե ես ցանկանում եմ ավելի լավը դառնալ, ապա պետք է մենամարտեմ լավագույնների հետ, և հիմա դրա ժամանակն է»,- Դել Վալյեի խոսքերը մեջբերում է pro-box.ru: Մենամարտը տեղի կունենա կիսաթեթև քաշային կարգում, Դարչինյանի համար դա կլինի այդ կարգում առաջին մենամարտը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |