ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹՈՂ11 մարտի 2003 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարել է մարտի 5-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները: Համաձայն տվյալների` գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է ընտրազանգվածի 67,44 տոկոսը (1 044 424 ձայն ): Նրա հակառակորդ Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի օգտին քվեարկել է ընտրողների 32,56 տոկոսը (504 146 ձայն): Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 1 548 570 ընտրող: Այսպիսով, Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահական ընտրություններում պաշտոնապես հաղթող է ճանաչվել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |