Հայաստանի Մ-16 շախմատի հավաքականը ելույթ կունենա համաշխարհային Օլիմպիադայում![]() 22 օգոստոսի 2012 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 5-ը Ստամբուլում կկայանա մինչև 16 տարեկանների շախմատային համաշխարհային Օլիմպիադան: Օլիմպիադային կմասնակցի նաև Հայաստանի պատանեկան հավաքականը: Հայաստանի կազմում Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ հանդես կգան Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Նորայր Թորոսյանը և Վլադիմիր Կանջարյանը, տեղեկացնում է armchess.am: Հայաստանի պատանեկան հավաքականը 2011 թվականին դարձել է Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին հռչակվել է չեմպիոն: Հայ պատանի շախմատիստները Օլիմպիադայի ոսկե մեդալներ են նվաճել նաև 1998 թվականին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |