Քաղաքագետ. Ազնավուրի համերգով Ախալցխայում Սահակաշվիլին փորձեց սիրաշահել ջավախահայ ընտրազանգվածին![]() 22 օգոստոսի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ազնավուրի համերգով Ախալցխայում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փորձեց սիրաշահել ջավախահայ ընտրազանգվածին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Պետք չէ մոռանալ, որ առջևում Վրաստանի նախագահական ընտրություններն են, իսկ ընդդիմությունն ամեն կերպ իր կողմն է գրավում երկրի ազգային փոքրամասնություններին, այդ թվում` ջավախահայությանը: Այդ համերգը Վրաստանի ներքաղաքական խաղերի մի դրվագ էր»,- հայտնեց նա: Դրա հետ մեկտեղ քաղաքագետը շեշտեց, որ ֆրանսահայ շանսոնյեի համերգը նաև Թուրքիային և Ադրբեջանին ակնահաճո երևալու Վրաստանի նկրտումների արդյունքն է: «Պատահական չէ, որ համերգը տեղի ունեցավ վրաց-թուրքական բարեկամության հուշարձանի հարևանությամբ: Դա ծախու երկրի քաղաքականություն է, Վրաստանի ծախված կառավարությունը կատարեց հերթական պատվերը»,- նշեց Շաքարյանցը` հավելելով, որ չի կարծում, թե Ազնավուրի այդ համերգը որևէ էական ազդեցություն կունենա հայ-վրացական երկկողմ հարաբերությունների վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |