Հայաստանի ԿԲ. երկրի բանկերը չեն մերժում Սիրիայի քաղաքացիներին հաշվեհամար բացելու հարցում

Հայաստանի ԿԲ. երկրի բանկերը չեն մերժում Սիրիայի քաղաքացիներին հաշվեհամար բացելու հարցում

PanARMENIAN.Net - Հայկական ԶԼՄ-ներում հայտնվող տեղեկատվությունն այն մասին, որ երկրի բանկերը հրաժարվում են սպասարկել Սիրիայի քաղաքացիներին, մասնավորապես, հաշվեհամար բացել կամ փոխանցում իրականացնել, ոչ մի հիմք չունի: Այդ մասին օգոստոսի 22-ին Երևանում մամլո ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԿԲ ՖՄԿ ղեկավար Դանիել Ազատյանը:

«Բանկերն առաջադրում են որոշակի պահանջներ, այդ թվում` անձի ինքնության ստուգում, համապատասխան փաստաթղթերի առկայություն, հաշվեհամարի բացման նպատակը և այլն: Եթե ինչ-որ խնդիրներ են լինում փաստաթղթերի հետ, ապա բնական է, որ քաղաքացին մերժում է ստանում»,- ասել է նա:

Նրա հաղորդմամբ, այս հարցով ԿԲ է դիմել Սիրիայի մեկ քաղաքացի: Նա նաև հավաստիացրել է, որ հայկական առևտրային բանկերը սահմանափակումներ չեն կիրառում Սիրիայի քաղաքացիների նկատմամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---