ՀՀ ԿԲ. Հայաստանը ԵԽ-ում երբեք չի դիտարկվել փողերի լվացման ռիսկային երկրների ցուցակում, ի տարբերություն Ադրբեջանի![]() 22 օգոստոսի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - 2006-ից սկսած Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիտորինգի կենտրոն է ստացվել շուրջ 1000 հաշվետվություն կասկածելի գործարքների մասին, միաժամանակ ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում դրանց թիվը կազմել է 150 գործարք: Այդ մասին օգոստոսի 22-ին Երևանում մամլո ճեպազրույցում ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը: Հիմնականում, նրա խոսքով, կասկածելի են պլաստիկ քարտերով գործարքները, արժեթղթերը, կեղծ նամակները, որոնք մարդիկ ստանում են էլեկտրոնային փոստով, որոնցում տեղեկատվություն է պարունակվում ժառանգություն ստանալու կամ խոշոր շահումի մասին, կան նաև որոշ միջազգային գործարքներ: Նրա խոսքով, Հայաստանում փողերի լվացման առավել ռիսկային ոլորտներից է շինարարության ոլորտը: Ազատյանը հավելել է, որ կենտրոնը համագործակցում է իրավապահ մարմինների հետ: Վերջին 5 տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից կենտրոն է ուղորդվել շուրջ 230 հարցում, իսկ 8 ամիսների ընթացքում` 45: Նրա խոսքով, այս տարի արդեն կա դատարանի 18 եզրակացություն և մի քանի հարուցված դատական քննություններ: Ազատյանը նշել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում երբեք չի դիտարկվել փողերի լվացման ռիսկային երկրների ցուցակում, ի տարբերություն Ադրբեջանի և Ուկրաինայի: Ազատյանը հաղորդել է, որ վերջին տարիներին կենտրոնը ստացել է շուրջ 36 հարցումներ ֆինանսական հետախուզության միջազգային կառույցներից, միաժամանակ անցած տարի դրանց թիվը կազմել է շուրջ 18: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |