ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՀԱՑԱԾ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ 5 փետրվարի 2005 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Օրերս վախճանված Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի աշխատակազմի աշխատակից Գեորգի Խելաշվիլին մահացած է հայտնաբերվել իր տանը: Ինչպես «Նովոստի» ռուսական լրատվական գործակալությանը տեղեկացրել է ոստիկանության եւ հասարակական անվտանգության գործերի նախարարության մամուլի ծառայության պետ Գուրամ Դոնաձեն` «առայժմ ուսումնասիրվում է ինքնասպանության վարկածը»: «Վրաստանի ոստիկանության նախնական վարկածի համաձայն` ինքնասպանությունը կատարվել է հրազենի օգնությամբ, որը Խելաշվիլին, ենթադրաբար, վերցրել էր հարեւանից»,- հաղորդել է Դոնաձեն: Հարուցվել է քրեական գործ: Ինչպես ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Թբիլիսիի ոստիկանությունում, Խելաշվիլին մահից առաջ գրություն է թողել իր ընտանիքին` խնդրելով հարազատներին ներել իրեն նրա համար, ինչ ինքը կատարելու է: Նշենք, որ ինքնասպանության պահին տանն են գտնվել նրա մայրը, կինը եւ հնգամյա երեխան:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |