Վենետիկի կինոփառատոնի 23 ֆիլմեր հասանելի կլինեն ինտերնետում դիտման համար![]() 22 օգոստոսի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի միջազգային կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ 10 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր, որոնք մտնում են «Հորիզոններ» ծրագրի մեջ, հասանելի կլինեն ինտերնետում դիտման համար: Ֆիլմերի ցուցադրությունները միաժամանակ կանցկացվեն Վենետիկում պաշտոնական պրեմիերայի հետ: Կազմակերպիչները հույս ունեն, որ նման նախաձեռնությունը կաջակցի երիտասարդ հեղինակներին և նրանց աշխատանքներին: Օնլայն դիտումը հասանելի կլինի կինոփառատոնի պաշտպանված կայքում, բայց որոշ ռեժիսորներ վախենում են, որ իրենց ֆիլմերը կդառնան համակարգչահենների զոհը: Օնլայն կինոթատրոն մուտք գործելու համար պետք է գրանցվել Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական կայքում, ձեռք բերել վիրտուալ տոմս և ստանալ հղում ընտրված կինոնկարը դիտելու համար: Տոմսի արժեքը կազմում է 4,20 եվրո: Վենետիկի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Լիամետրաժ ֆիլմերի օնլայն դիտման ցուցակը. Gli Equilibristi («Աճպարարը»)` օգոստոսի 30 El Sheita Elli Fat («Դժգոհության ձմեռ»)` սեպտեմբերի 1 Boxing Day («Նվերների օր»)` սեպտեմբերի 2 Low Tide («Խաղաղ մակընթացություն»)` սեպտեմբերի 2 Leones («Առյուծներ»)` սեպտեմբերի 3 The Cutoff Man` սեպտեմբերի 4 L’intervallo («Ինտերվալներ»)` սեպտեմբերի 5 Bellas Mariposas («Գեղեցիկ թիթեռներ»)` սեպտեմբերի 6 Yema` սեպտեմբերի 6 «Ես էլ եմ ցանկանում»` սեպտեմբերի 7 Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |