ՄԵԿ ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է, ԵՐԿՈՒՍԸ` ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 5 փետրվարի 2005 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Երեկ` ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի Արցախ եւ Արին-Բերդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել երեք անձ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունում, վիրավորներից մեկը` 1974 թ. ծնված Մհեր Տեր-Հարությունյանը մահացել է հիվանդանոցում: Ականատեսների վկայությամբ, փոխհրաձգությանը մասնակցել են երկու խմբավորումներ: Նշենք, որ տուժածներին հիվանդանոց տեղափոխած BMW մակնիշի ավտոմեքենայի սալոնից հայտնաբերվել է AK-74 ավտոմատ, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են 7,62 եւ 5,45 տրամաչափի պարկուճներ: Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ: Քննությունը վարում է Երեւանի քաղաքային դատախազությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |