ԱՄՆ-ն դատի է տվել Sotheby's-ին գողացված արձանը վաճառելու համար![]() 22 օգոստոսի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Sotheby's աճուրդի տանը` մեղադրելով նրան զինվորի հնագույն արձանն անօրինական կերպով վաճառելու փորձի մեջ, հաղորդվում է Arts Beat բլոգում: ԱՄՆ իշխանությունները փորձում են ապացուցել, որ աուկցիոներն իմացել է այն մասին, որ զինվորի հնագույն արձանը գողացվել է, բայց վաճառքի է դրել այն: Երկու փորձագետներ հանգել են այն եզրակացության, որ արձանը Կամբոջայից անօրինական ճանապարհով է դուրս բերվել: Sotheby's-ը պնդում է, որ մինչև արձանն աճուրդում ներկայացնելը Կամբոջայի իշխանությունները չեն հայտարարել դրա նկատմամբ իրավունքների մասին: Արձանի տերը` Բելգիայի ոմն հպատակ, պնդում է, որ այն ձեռք է բերել օրինական ճանապարհով 1975-ին: Արձանը նախատեսվում էր վաճառել 3 մլն դոլարով, հադորդում է Lenta.tu-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |