Թուրք զինվորականները Իրաքի հետ սահմանից ոչ հեռու պայթել են մի քանի ականների վրա![]() 22 օգոստոսի 2012 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Թուրք զինծառայողներով պահակախումբը պայթել է 4 պայթուցիկ սարքերի վրա, որոնք հեռակառավարմամբ են գործի դրվել: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»: Պահակախումբը տեղաշարժվում էր Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող Հակկարի նահանգի Շեմդինլի շրջանում: Պայթյունի վայր են մեկնել ուղղաթիռներ և զինծառայողներ: Նախօրեին Գազիանթեփ քաղաքում ավտոմեքենային ամրացված ռումբի պայթյունի արդյունքում զոհվել էր ավելի քան 60 մարդ: Ահաբեկչությունն ուղղված էր թուրք օրինապահ մարմինների դեմ: ՔԲԿ-ն հերքել է իր մասնակցությունը ահաբեկչությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |