«Ժողովուրդ». Տավուշում հնչած կրակոցները կառավարությանը և մարզային իշխանություններին չեն հետաքրքրում![]() 23 օգոստոսի 2012 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է. «Օգոստոսի 21-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը: Ադրբեջանական կողմից կրկին տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղերի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղերի ուղղությամբ: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ ադրբեջանցիները նոր տեսակի խլացուցիչ զենք են փորձարկել գյուղի վրա: Բնակիչները վախեցած են ու մտահոգված: Գնդակոծությունների հետեւանքով, ըստ գյուղապետի, համայնքը շուրջ 30 մլն-ի վնաս է կրել: Ստեղծված իրավիճակին կառավարությունը եւ մարզային իշխանությունները չեն արձագանքել: Մարզպետ Արմեն Ղուլարյանը ոչ միայն չի այցելել համայնք, այլեւ անգամ չի բարեհաճել զանգել համայնքապետին: Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրաժարվել է կրակմարիչներ տրամադրել՝ պատճառաբանելով ֆինանսական սուղ վիճակը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |